Ժորդի Ալբան՝ Իսպանիա-Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան ճանաչվել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Իսպանիա-Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող (1-1)։

Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին բացել է Ալվարո Մորատան, 54-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրել է այն։

Հիշեցնենք՝ Е խմբում, բացի իսպանացիներից և լեհերից, հանդես են գալիս նաև Շվեդիայի և Սլովակիայի հավաքականները։ Իսպանացիները երկու միավոր են վաստակել ու մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն են զբաղեցնում։ Լեհաստանի ընտրանին մեկ միավորով վերջին տեղում է։