Տոկիո-2020․ Խաչանովը եզրափակչում է

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային:

Հանդիպումը տևեց 1 ժամ 20 րոպե և ավարտվեց հօգուտ աշխարհի 25-րդ ռակետի՝ 6:3, 6:3 հաշվով:

Եզրափակչում Խաչանովը կհանդիպի ATP վարկանիշի առաջին համար Նովակ Ջոկովիչի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի միջև դիմակայության հաղթողի հետ:

Օլիմպիական խաղեր. Թենիս Տղամարդիկ: Մենախաղեր․ կիսաեզրափակիչ

Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Պաբլո Կարերենո-Բուստա (Իսպանիա) – 6: 3, 6: 3

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։