Արդար չէ, որ մարդիկ քեզ այդքան խիստ են դատում. Ադրիանոն աջակցել է Բայլսին

«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն աջակցել է ամերիկացի մարմնամարզիկ Սիմոնե Բայլսին, ով հոգեբանական խնդիրների պատճառով հրաժարվել է մասնակցել 2020 թվականի օլիմպիական խաղերի բազմամարտի մրցաշարին:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչի միջով պետք է անցնես: Արդար չէ, որ մարդիկ քեզ այդքան խիստ են դատում: Ուղղակի եղիր երջանիկ և հոգ տար քո մասին:

Ես նույնպես անցել եմ այս ամենի միջով, և ես դեռ մտածում եմ, թե ինչ է կատարվում, փորձելով պարզել, թե ինչու դա տեղի ունեցավ: Աստված կների այդ բոլոր վատ մարդկանց», – գրել է Ադրիանոն՝ տեղադրելով իր լուսանկարը Բայլսի լուսանկարի կողքին:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական քառակի չեմպիոն Սիմոնա Բայլսը հրաժարվել է մասնակցել անհատական բազմամարտին Տոկիո-2020-ում: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը: Կանանց անհատական բազմամարտի մրցումները կկայանան այսօր՝ հուլիսի 29-ին: Հուլիսի 27-ինհաղորդվում էր, որ Բայլսը հոգեբանական խնդիրների պատճառով չի մասնակցի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարին:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։