Տոկիո-2020․ Հայտնի է սուսերամարտի կանանց թիմային մրցաշարի հաղթողը

Ռուսաստանցի սուսերամարտիկները ոսկե մեդալներ նվաճեցին Տոկիոյի օլիմպիական խաղերում՝ հաղթելով կանանց թիմային մրցաշարում: Ռուսաստանի հավաքականը եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին (45:34):

Ռուսաստանի հավաքականի համար սա ութերորդ ոսկե մեդալն է Տոկիոյի խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում:

Թիմային մրցաշարի բրոնզե մեդալները նվաճեցին իտալացի սուսերամարտիկները, ովքեր հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին (45:23):

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։