Տոկիո-2020․ Ջոկովիչը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ, Մեդվեդևը լքեց մրցաշարը

Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում սերբը հաղթեց ճապոնացի Կեյ Նիշիկորիին:

Հանդիպման վերջնական արդյունքը 6: 2, 6: 0 է՝ հօգուտ սերբ թենիսիստի: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե:

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա Ալեքսանդր Զվերև – Ժերեմի Շարդի զույգի հաղթողի հետ:


Տոկիոյի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Մեդվեդևը երկու սեթում պարտվեց իսպանացի Պաբլո Կարերենո-Բուստին: Հանդիպումը, որը տեւեց 1 ժամ 43 րոպե, ավարտվեց 6: 2, 7: 6 (7: 5) հաշվով ՝ հօգուտ Կարենո Բուստայի:

Իսպանացի թենիսիստի մրցակիցը օլիմպիական մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը: