Սան-Մարինոն առաջին մեդալն է նվաճել Օլիմպիական խաղերում

Սլովակիայի ներկայացուցիչ Զուզանա Ռեհակ-Ստեֆեչեկովան ոսկե մեդալ նվաճեց օլիմպիական խաղերի ստենդային հրաձգության մրցաշարում:

37-ամյա Շտեֆեչեկովան եզրափակչում վաստակեց 43 միավո ՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Այս ոսկին Սլովակիայի համար առաջինն էր Տոկիոյի խաղերում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ամերիկացի Կեյլ Բրաունինգը (42), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ալեսանդրա Պերիլին (29), որը Սան Մարինոյին բերեց Օլիմպիական խաղերում պատնության մեջ առաջին մեդալը:

Սան Մարինոն բնակչության թվով ամենափոքր երկիրն է (շուրջ 34 հազար մարդ), որը նվաճել է օլիմպիական մեդալ: