📷 Տոկիո-2020․ Դարչինյանի հավանական մրցակիցը վստահ հաղթանակ տարավ․ Ֆոտոշարք

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկն սկսեց հաղթանակով։ 1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, ում նկատմամ մեր մարզիկը տարավ վստահ՝ 5-0 հաշվով հաղթանակ։ 

Հաջորդ փուլում՝ քառորդ եզրափակչում, Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էումիր Մարցիալին։ Մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին։

Իսկ ահա, իրադարձությունների հաջող զարգացման դեպքում, կիսաեզրափակչում մեր մարզիկի մրցակիցը կարող է լինել ուկրաինացի Օլեկսանդր Խիժնյակը։ Նա 2017թ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն է, Եվրոպական խաղերի հաղթողը։

Ուկրաինացի բռնցքամարտիկը 1/8 եզրափակչում վստահ՝ 5-0 հաշվով հաղթանակ տարավ ճապոնացի Յուիտո Մորիվակիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի դոմինիկացի Սեդենո Մարտինեսը։

ArmSport-ի պատրաստած Խիժնյակ-Մորիվակի հանդիպմանը լուսանկարները՝ ստորև․