Տոկիո-2020․ Ամերիկացի լողորդ Դրեսելը հաղթեց 100 մետր ազատ ոճում

Տոկիոյի օլիմպիական խաղերում հինգշաբթի՝ հուլիսի 29 -ին, անցկցվում է լողի մրացաշարը։

100 մետր ազատ ոճում հաղթեց ամերիկացի Քալեբ Դրեսելը: Արծաթե մեդալը նվաճեց ավստրալացի Կայլ Չալմերսը, բրոնզը՝ ռուս Կլեմենտ Կոլեսնիկովը:

Լող. Տղամարդիկ

100 մ ազատ ոճ: Եզրափակիչ

1. Քալեբ Դրեսել (ԱՄՆ) 47.02 

2. Կայլ Չալմերս (Ավստրալիա) – 47.08

3. Կլիմենտ Կոլեսնիկով (Ռուսաստան) – 47.44

Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել, սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը: Ավելացնենք, որ Բարսեղյանը ևս մեկ մեկնարկ կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ոճում: