Բասկետբոլի 3×3 մրցաշար․ Հայտնի են տղամարդկանց և կանանց մրցաշարերի մրցանակակիրները

Լատվիայի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն Օլիմպիական խաղերի բասկետբոլի 3×3 մրցաշարի եզրափակչում։ Լատվիացիները հաղթեցին 21:18 հաշվով։

Կիսաեզրափակչում Լատվիայի ընտրանին հաղթել էր Բելգիայի հավաքականին։

Կանանց եզրափակիչ պայքարում մրցում էին Ռուսաստանի և ԱՄՆ հավաքականները։ 15։18 հաշվով հաղթեցին ամերիկացիները։