Տոկիո-2020․ Ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Այսօր ավարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։ Արդեն հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր զույգերը․

Իսպանիա-Կոտ դ’Իվուար
Բրազիլիա-Եգիպտոս
Ճապոնիա-Նոր Զելանդիա
Մեքսիկա-Հարավային Կորեա

Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են 23 տարեկանից ցածր խաղացողներից բաղկացած ազգային հավաքականները, գումարած` հայտացուցակում կարող են ներառվել ցանկացած տարիքի ևս երեք խաղացող: Խաղերը մեկ տարով հետաձգելու պատճառով Տոկիոյում տարիքային սահմանափակումը բարձրացվել է մինչև 24 տարեկան: