Տոկիո-2020․ Ճապոնիայի հավաքականը ջախջախեց ֆրանսիացիներին, Մեքսիկան փլեյ-օֆֆում է

Ֆրանսիայի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Ճապոնիայի ընտրանուց Օլիմպիական խաղերի  ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում:

A խմբի հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ ճապոնացիների: Գոլերի հեղինակ դարձան Կուբոն, Սակաին, Միյոշին և Մաեդան։

Այս խմբի մյուս խաղում Մեքսիկան հաղթեց ՀԱՀ-ի ընտրանուն՝ 3: 0:

Ճապոնիան 9 միավորով խմբում գրավեց 1-ին տեղը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Նոր Զելանդիայի հավաքականի հետ: Երկրորդ  տեղում մեքսիկացիներն են (6 միավոր), ովքեր փլեյ-օֆֆում կհանդիպեն Հարավային Կորեայի հավաքականին: Ֆրանսիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և լքեց մրցաշարը։ ՀԱՀ հավաքականն ընդհանրապես միավորներ չվաստակեց այս մրցաշարում։