Թենիսիստները դժգոհել են Տոկիոյի շոգերից․ ՕԽ-ի հանդիպումները տեղափոխվել են ավելի ուշ ժամերի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի հանդիպումները կմեկնարկեն ավելի ուշ ժամերին, քանի որ մարզիկները դժգոհել են խիստ շոգերից։ Այս մասին հայտնում է թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը (ITF)։

«Ի շահ թենիսիստների առողջության և բարօրության՝ օլիմպիական մրցաշարի հանդիպումները հուլիսի  29-ից կմեկնարկեն տեղի ժամանակով 16։00-ից սկսած»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը պատմել է, որ երրորդ շրջանի՝ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ խաղում նա քիչ է մնացել կորցնի գիտակցությունը, իսկ հայազգի Կարեն Խաչանովը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում մահանալ կորտում ու զարմացած է, թե ինչու կազմակերպիչները չեն տեղափոխում հանդիպումների ժամերը։