Բասկետբոլի 3×3 մրցաշար․ Հայտնի են տղամարդկանց և կանանց մրցաշարերի եզրափակիչների մասնակիցները

Լատվիայի տղամարդկանց հավաքականը հաղթեց Բելգիային և Ռուսաստանի հավաքականի հետ կխաղա Տոկիոյի Օլիմպիական խաղերում բասկետբոլի 3×3 մրցաշարի եզրափակչում: Հանդիպման հաշիվը՝ 21: 8:

Եզրափակիչ հանդիպումը նույնպես տեղի կունենա այսօր՝ հուլիսի 28-ին: Բելգիայի հավաքականը բրոնզե մեդալների համար կպայքարի Սերբիայի հետ:


Ռուսաստանի կանանց հավաքականը ևս դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում ռուսները 21:14 հաշվով հաղթեցին Չինաստանի հավաքականին:

Եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ի հետ, որը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (18:16): Չինացիները բրոնզե մեդալների համար մրցելու են ֆրանսիացիների հետ: