Էրիկսենը ներկա է եղել Դանիայի հավաքականի մարզմանը

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը զարմացրել է թիմակիցներին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այցելելով հավաքականի մարզմանը։

«Չգիտեի, որ նա գալու է, դրա համար էլ դադարեցրինք մարզումը, երբ նա հայտնվեց։ Լավ տրամադրություն ուներ ու դա թիմին լավ էներգիա հաղորդեց։

Մեզ թույլ տվեցին գրկել նրան, ու հիանալի էր տեսնելը, թե նա ինչպես է որդու հետ զբոսնում։ Լավ օր էր շատ առումներով։ Դա այն էր, ինչ մեզ պետք էր»,- Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Ներգորի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

Հիշեցնենք, որ վիրահատությունից հետո տեղադրվել էր դեֆիբրիլյատոր։

Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Քիչ անց հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։