Երբ մոտենում էի մեկնարկին, ոտքերս դողում էին․ Վարսենիկ Մանուչարյան

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկեց 100 մ ազատ ոճում։ Նա գրանցեց 59.18 արդյունքը ու չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

ArmSport-ի հետ զրույցում 18-ամյա մարզուհին, որը ՕԽ-ին մասնակցում է սպիտակ քարտով, մեկնաբանել է իր ելույթը․

«Չկարողացա բարելավել սեփական արդյունքս․ ինքս էլ չգիտեմ՝ ինչու չստացվեց, բայց ունենք այն, ինչ ունենք։ Սա սկիզբն էր, հուսամ հաջորդ անգամ՝ հաջորդ Օլիմպիական խաղերում, ավելի լավ հանդես կգամ։

Եթե անկեղծ լինեմ, երբ նոր էի մոտենում մեկնարկին, մի քիչ դող էի զգում։ Լարվածություն կար։ Լարվում էի, քանի որ գիտեի, որ այս անգամ ինձ շատ մարդիկ էին դիտելու»,- ասել է Վարսենիկ Մանուչարյանը։

Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթները Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում։

Գևորգ Ղազարյան՝ Տոկիոյից հատուկ ArmSport-ի համար