Տոկիո-2020․ ԱՄՆ բասկետբոլի հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն, գերմանացիները հաղթեցին նիգերիացիներին

Չորեքշաբթի՝ հուլիսի 28 -ին, Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ:

Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը  այդ խաղում կատարեց 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան:

B խմբում Գերմանիան հաղթեց Նիգերիային (99:92), իսկ Իտալիան կհանդիպի Ավստրալիայի հետ: