Տոկիո-2020․ Ջոկովիչը ևս քառորդ եզրափակչում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինիին:

Հանդիպումը տևեց 1 ժամ 24 րոպե և ավարտվեց հօգուտ աշխարհի առաջին ռակետի 6: 3, 6: 1 հաշվով: 

Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կհանդիպի ճապոնացի Կեյ Նիշիկորիի հետ: