Ռեգբի-7․ Ֆիջիի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն

Տոկիոյի Oլիմպիական խաղերում տղամարդկանց Ֆիջիի ռեգբի-7 հավաքականը նվաճեց մրցաշարի ոսկե մեդալները: Ֆիջին 27-12 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային: Ֆիջիի ազգային հավաքականը նաև Ռիո-2016-ի չեմպիոն է:

Արգենտինայի ռեգբի-7 հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Այսօր տեղի ունեցած 3-րդ տեղի համար խաղում արգենտինացիները 17-12 հաշվով հաղթեցին Մեծ Բրիտանիային:

Նախորդ մրցաշարում ռեգբի-7-ը իր նորամուտը նշեց ՕԽ-ում որպես օլիմպիական մարզաձև: