Գերմանիան արժանի հաղթանակ տարավ. Սանթուշ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը խոսել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայից կրած պարտության մասին.

«Մենք լավ սկսեցինք խաղը: Լավ կազմակերպված խաղ էր՝ միտված հարձակման: Մենք կարողացանք օգտագործել հակագրոհի շանսը, բայց մենք հասկանում էինք, որ մրցակիցը կպայքարի:

Գերմանիան ավելի լավ տեսք ուներ: Մենք ևս մեկ պահ ունեցանք հակագրոհի արդյունքում, որը կարող էր գոլի վերածվել, և այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել:

Ընդմիջման ժամանակ փորձեցինք փոփոխություններ մտցնել, բայց արդյունքում բաց թողեցինք երրորդ, ապա չորրորդ գոլը: Սա շոկի ենթարկեց թիմին, բայց մենք դեռ փորձում էինք ուղղվել:

Կրճատեցինք հաշվի տարբերությունը, բայց չկարողացանք ավելին անել: Գերմանիայի հավաքականն արժանի հաղթանակ տարավ»,- ասել է Սանթուշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: