📷Իտալացի երկրպագուն Կյելինիի ու Սակայի պատկերով դաջվածք է արել

Իտալիայի հավաքականի երկրպագուն օրիգինալ դաջվածք է արել։

Նա պատկերել է Եվրո-2020-ի եզրափակչի Անգլիայի դեմ խաղի այն դրվագը, երբ Ջիորջիո Կյելինին կանոնները խախտեց Բակայո Սակայի դեմ՝ քաշելով նրա մարզաշապիկից։ Այս մասին հաղորդում է Sport Bible-ը։

Դաջվածքում տեղ է գտել նաև Եվրոյի գավաթի պատկերը։