Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ը հաղթելու համար պարգևատրվել է շքանշաններով

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ազգային հավաքականի ֆուտբոլիստներին շքանշաններով է պարգևատրել Եվրո-2020-ի համար։

Երկրի ղեկավարը հավաքականի խաղացողներին ու մարզիչներին հանձնել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» բարձրագույն շքանշանը։

Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում հուլիսի 11-ին հաղթեց Անգլիայի հավաքականին: