Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց արժեքը թանկացել է Եվրո-ից հետո

Transfermarkt -ը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց տրանսֆերային արժեքը բարձրացել է Եվրո-2020-ից հետո:

Ցանկը գլխավորում են կիսապաշտպաններ Պեդրին (Իսպանիա, «Բարսելոնա»), Ֆեդերիկա Կյեզան (Իտալիա, «Յուվենտուս») և Կելվին Ֆիլիպսը (Անգլիա, «Լիդս»). նրանց տրանսֆերային արժեքը թանկացել է 10 մլն եվրոյով:

7 մլն եվրոյով թանկացել է պաշտպան Լյուկ Շոուի (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ») և կիսապաշտպան Միկել Դամսգորի (Դանիա, «Սամպդորիա») արժեքները: 6 մլն-ով էլ ավելացել է Յոակիմ Մելեի արժեքը (Դանիա, «Ատալանտա»):

Որոշ խաղացողների արժեքներն ավելացել է 5 մլն-ով, մասնավորապես Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Դոնարումայի և Ժորժինյոյի:

24 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկում ընդգրկվել է նաև Ուկրաինայի հավաքականի 4 խաղացող՝ Իլյա Զաբարնին (+ 5 մլն եվրո), Ալեքսանդր Զինչենկոն (+ 3 մլն եվրո), Ռոման Յարեմչուկը (+ 2,5 մլն եվրո) և Գերոգի Բուշչանը (+ 2,5 մլն):