Դուք արժանի էիք այս ամենին․ Մաթեուսը՝ անգլիացի երկրպագուներին

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը քննադատել է անգլիացի երկրպագուների պահվածքը Եվրո-2020-ի ընթացքում՝ նշելով, որ նրանք արժանի էին եզրափակչում Իտալիայից կրած պարտությանը։

«Անգլիացի երկրպագուները թշնամաբար էին վերաբերվում Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով փոքրիկ աղջկան։ Նրանք սուլում էին Անգլիայի հավաքականի մրցակիցների ազգային օրհներգերի ժամանակ։ Նրանք լազերային լույս էին գցում Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելի աչքերին այն 11-մետրանոցի ժամանակ, որը Ռահիմ Ստերլինգի վաստակել էր լաց լինելով, որ հայտնվի կիսաեզրափակչում։

Սրան ավելացրեք եզրափակչից հետո իրենց խաղացողների հանդեպ ռասիստական թշնամանքը։ Հարգելի անգլիացիներ, դա ոչ սպորտային պահվածք էր, որի մասին մենք չգիտեինք ու որը էլ երբեք չենք ուզում տեսնել։

Ցավում եմ խաղացողների համար, բայց դուք արժանի էիք եզրափակչում 11-մետրանոցներով պարտվելու ցավին»,- Մաթեուսի խոսքերն է փոխանցում Bild-ը։