Գերմանիայի հավաքականը հաղթել է Պորտուգալիային՝ Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (4-2):
Գերմանական թիմի ակտիվում այժմ 302 գոլ կա՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Եվրոպական ոչ մի թիմի դեռևս չի հաջողվել գերազանցել 300 գոլի ցուցանիշը:
Հաջորդ խաղում Գերմանիան կմրցի Հունգարիայի հետ. հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին: