11 մետրանոցը ճիշտ էր նշանակվել․ ՈւԵՖԱ-ի մրցավարների կոմիտեի նախագահը՝ Դանիա-Անգլիա հանդիպման ժամանակ նշանակված 11մ տուգանային հարվածի մասին

ՈւԵՖԱ-ի մրցավարների կոմիտեի նախագահ Ռոբերտո Ռոզետտին խոսել է Եվրո-2020-ի կիսաեզրափակչում Անգլիայի և Դանիայի միջև խաղում Ռահիմ Ստերլինգի նկատմամբ խախտման համար նշանակված 11մ տուգանային հարվածի մասին (2: 1 լրացուցիչ ժամանակ):

«Մենք կարող ենք քննարկել այս պահը, քանի որ մենք բաց ենք: Բայց 11 մետրանոցը ճիշտ էր նշանակվել:

Մրցավարը տեսավ պահը, և VAR համակարգը հաստատեց նրա որոշումը. pաշտպանը գնդակին չէր դիպչում, բայց հարձակվողի հետ շփում կար», – մեջբերում է Ռոզետիին:

Անգլիա-Դանիա հանդիպումը դատում էր մրցավար Դենի Մաքքելին: