Չերչեսովը դիմել է Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը դիմել է ազգային թիմի երկրպագուներին․

«Ավարտվեց մեր մարզչական շտաբի 5-ամյա աշխատանքային գործունեությունը Ռուսաստանի հավաքականում։ Այն իր մեջ ներառեց բազում հետաքրքիր իրադարձություններ, որոնցից գլխավորը աշխարհի 2018 թվականի առաջնությունն էր Ռուսաստանում։ Ինչպես ասաց ինձ ծանոթ լրագրողներից մեկը, մենք այն ժամանակ հավաքականը վերածել էինք երկրի, իսկ երկիրը՝ հավաքականի։

Դրանից հետո ոչ պակաս հետաքրքիր խաղեր ունեցանք, վստահ որակավորման փուլ Եվրո-2020-ում։ Ցավոք, մեր խաղն այս մրցաշարում չգրավեց երկրպագուներին, և մենք դա հիանալի հասկանում ենք։

Իմ երախտիքի խոսքերն եմ հղում բոլոր նրանց, ովքեր հինգ տարի շարունակ եղել են մեր կողքին ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն եղել մեր թիմի խաղին՝ կլինի դա աջակցության, թե՞ քննադատության տեսքով։ Մինչ նոր հանդիպում։ Երկրպագեք և աջակցեք Ռուսաստանի հավաքականին»,- գրել է Չերչեսովը սոց․ցանցի իր էջերում։