Աղբյուր․ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին զարմացրել է Սակային 5-րդ պենալիստ նշանակելու որոշումը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Եվրոպայի առաջնության եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Իտալիան 11-մետրանոցներով հաղթեց Անգլիային։ Անգլիացիների կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Հարի Քեյնն ու Հարի Մագուայերը, այնուհետև Մարկուս Ռեշֆորդը հարվածել է դարպասաձողին, իսկ կիսապաշտպաններ Ջեյդոն Սանչոյի և Բուկայո Սակայի հարվածներից հետո գնդակը հետ է մղել դարպասապահ Դոնարուման։

Daily Mail-ը հայտնում է, որ Անգլիայի հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ զարմացած են մնացել գլխավոր մարզիչ Գարեթ Սաուգեյթի՝ Սակային , որն ընդամենը 19 տարեկան է, վճռորոշ 11-մետրանոցը վստահելու որոշումից։