24-ի փոխարեն 32․ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է ավելացնել ԵԱ մասնակիցների թիվը

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն աշխատանքներ է տանում Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը մեծացնելու ուղղությամբ:

Ըստ Associated Press-ի, 2028 թվականից սկսած` 32 ազգային հավաքական կարող է միանգամից մասնակցել մրցաշարին՝ ներկայումս հանդես եկող 24 թիմերի փոխարեն:

Այս հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա 2023 թվականին` կազմակերպության նիստերից մեկում:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն -ն արդեն ավելացրել է այն թիմերի քանակը, որոնք հանդես կգան աշխարհի առաջնությունում: Այսպիսով, 2026 թվականին 48 ազգային հավաքական կմասնակցի Հյուսիսային Ամերիկայում կայանալիք աշխարհի գավաթին: