The Guardian․ Իտալիայի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականում

Բրիտանական The Guardian թերթը ներկայացրել է Եվրո-2020-ի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը: Ամենամեծ ներկայացուցչությունը ունի Իտալիայի հավաքականը՝ հինգ խաղացող:

Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.

դարպասապահ ՝ Ջանլուիջի Դոննարումա (Իտալիա);

պաշտպաններ ՝ Լյուկ Շոու, Քայլ Ուոքեր (երկուսն էլ Անգլիայից), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկուսն էլ Իտալիայից);

կիսապաշտպաններ ՝ Կալվին Ֆիլիպս (Անգլիա), ԺորԺինյո, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ ՝ Իտալիա), Պեդրի (Իսպանիա);

հարձակվողներ ՝ Պատրիկ Շիկ (Չեխիա), Ռահիմ Ստերլինգ (Անգլիա):

Լավագույն մարզիչը՝ Ռոբերտո Մանչինի (Իտալիա):

Պահեստայիններ՝ Կասպեր Շմեյխել, Յոակիմ Մելե (երկուսն էլ ՝ Դանիա), Հարի Մագուայեր (Անգլիա), Մարկո Վերատի (Իտալիա), Միկկել Դամսգոր(Դանիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա):