31,1 մլն մարդ Անգլիայում դիտել է Եվրո-ի եզրափակիչը

Ավելի քան 31 միլիոն անգլիացի դիտել է Եվրո-2020-ի եզրափակիչն Իտալիայի դեմ (1-1, 11-մետր․ 2-3)։

BBC -ում և ITV -ում դիտումների քանակը հասել է 31,1 մլն-ի։ Միջին ընդհանուր աուդիտորիան կազմել է 21,8 մլն մարդ։

Սա երկրի պատմության մեջ մասսայականությամբ երրորդ հեռուստատեսային իրադարձությունն է ԱԱ-1996-ից (32,3 մլն հանդիսատես) և 1997թ․ սեպտեմբերին արքայադուստր Դիանայի թաղման արարողությունից հետո (32,1 մլն հանդիսատես)։