Մանչինին պահել է թերթի համարը, որում ինքը պատկերված է Քաջ սիրտը ֆիլմի գլխավոր հերոսի կերպարում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պահել ու Մեծ Բրիտանիայից իր հետ վերցրել է շոտլանդական թերթի համարը, որում ինքը պատկերված է թերթի շապիկին՝ «Քաջ սիրտը» ֆիլմի հերոսի կերպարում։

Իտալիայի հավաքականի մամուլի քարտուղարության՝ ինքնաթիռից հրապարակած տեսանյութում երևում է թերթը՝ Մանչինիի մոտ դրված։

#RinascimentoAzzurro I canti, i cori, la festa dei nostri ‘ sul volo verso #Roma#Nazionale#Azzurri#VivoAzzurro#EURO2020pic.twitter.com/0jcyXDPtTF — Nazionale Italiana ⭐️⭐️⭐️⭐️ (@Vivo_Azzurro) July 12, 2021

Հիշեցնենք՝ շոտլանդական The National թերթը այսօրվա շապիկը նվիրվել է Մանչինիին՝ նրան պատկերելով «Քաջ սիրտը» ֆիլմի գլխավոր հերոս Ուիլյամ Ուոլեսի կերպարում․

«Փրկիր մեզ , Ռոբերտո։ Դու մեր վերջին հույսն ես»,- գրված էր թերթի շապիկին։

«Քաջ սիրտը» ֆիլմը պատմում է Շոտլանդիայի՝ անգլիական տիրապետությունից անկախանալու համար մղող պայքարի մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ուիլյամ Ուոլեսը, շոտլանդացիների առաջնորդն է․ նրան մարմնավորել է Մել Գիպսոնը։