Ռոբին Գոսենսը՝ Պորտուգալիա-Գերմանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը ճանաչվել է Պորտուգալիայի հետ հանդիպման լավագույն խաղացող (4-2):

Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել այդ խաղում:

Այս հաղթանակի շնորհիվ Գերմանիայի հավաքականը իր առաջին երեք միավորն է վաստակել ու բարձրացել F խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: