Ողջո՜ւյն, Իտալիա․ Նադալը շնորհավորել է Իտալիայի հավաքականին՝ Եվրո-2020-ը հաղթելու կապակցությամբ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի ​​անտեսել ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում Իտալիայի հավաքականի հաղթանակը Անգլիայի նկատմամբ:

Հանդիպումը տեղի ունեցավ երեկ և ավարտվեց 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում իտալացիներն ավելի դիպուկ էին անգլիացիներից (3: 2):

«Ողջո՜ւյն, Իտալիա: Եվրոպայի չեմպիոններ։ Հոյակապ աշխատանք», – գրել է Նադալը Twitter-ում:

Իտալիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ իտալացիները հաղթել էին 1968 թվականին: