Աղբյուր․ Ստերլինգին, Քեյնին և Սաութգեյթին կշնորհվի ասպետի կոչում

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, ամենայն հավանականությամբ, կստանա ասպետի կոչում՝ չնայած Եվրո-2020-ի եզրափակչում թիմի պարտությանը:

Սպասվում է, որ Սաութգեյը, ով արդեն Բրիտանական կայսրության կավալյեր է, կստանա ասպետի կոչում թիմի ավագ Հարի Քեյնի, Ռահիմ Ստերլինգի և մի քանի այլ խաղացողների հետ միասին։

Ըստ inews.co.uk-ի ՝ Սաութգեյթը ասպետի կոչում է ստանալու, որովհետև 55 տարի անց Անգլիայի հավաքականը դուրս է եկել ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչ։

Ազգային թիմի ղեկին հինգ տարվա ընթացքում Սաութգեյթը Անգլիայի հավաքականին հասցրել է ԱԱ-2018-ի չորրորդ տեղը, իսկ Եվրո-2020-ում՝ արծաթե մեդալների: