16 ամսից ԱԱ-ում մենք կարող ենք ռևանշի հասնել․ Հենդերսոն

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է իր թիմի կրած պարտությունը Եվրո-2020-ի եզրափակչում, որում բրիտանացիները 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Իտալիային:

«Իհարկե, մենք պետք է դասեր քաղենք մեր սեփական սխալներից: Ես գիտեմ, որ հիմա այս պարտությունը մեզ ներսից կխժռի, բայց մենք պետք է այն օգտագործենք որպես վառելիք՝ ավելիին հասնելու համար և շարունակենք աշխատել մեր խաղային որակների վրա:

Այն թիմը, որը ստեղծվել է այս մրցաշարում, առանձնահատուկ է և հուսով եմ, որ կարող ենք ռևանշի հասնել պարտության համար: 16 ամսից մենք Քաթարում կմասնակցենք աշխարհի առաջնությանը, որտեղ կարող ենք ռևանշի հասնել», – Հենդերսոնին է մեջբերում BT Sport-ը: