WhoScored․ Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականը

WhoScored հեղինակավոր վիճակագրական պորտալը հրապարակել է լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Եվրոպայի վերջին առաջնության արդյունքներից հետո, որը հաղթեց Իտալիայի հավաքականը՝ 11 մետրանոց հարվածաշարում գերազանցելով Անգլիային:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է ամենաբարձր Եվրո գնահատականը՝ 7.9: Նա նաև դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու ՝ խփելով հինգ գնդակ, չնայած այն բանին, որ իր թիմը դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ պարտվելով Բելգիային: