Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ գոլ խփեց Գերմանիայի հավաքականին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի դեմ խաղում (2-4):

36-ամյա պորտուգալացին կարիերայում առաջին անգամ գրավեց գերմանացիների դարպասը։ Մինչ այս նա 4 խաղի էր մասնակցել Գերմանիայի հավաքականի դեմ ու 23 հարված կատարել նրանց դարպասին։

Միայն Ֆրանսիայի հավաքականի դեմ Ռոնալդուն ավելի վատ ցուցանիշ ունի․ 6 խաղ ու ոչ մի գոլ։