Սաութգեյթը մտադիր է շարունակել աշխատել Անգլիայի հավաքականի հետ

Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայից կրած պարտությունից (1: 1, 2: 3` 11մ) հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ասել է, որ կցանկանար շարունակել աշխատել թիմի հետ:

«Չեմ կարծում, որ մենք հիմա պետք է այդ մասին մտածենք։ Մենք պետք է հաղթահարենք Քաթարի մրցաշարի որակավորման փուլը:

Ինձ ժամանակ է պետք՝ Եվրո-2020-ի վերաբերյալ եզրակացություններ անելու համար: Հանգստանալու կարիք ունեմ:

Նման մրցաշարերում աշխատելը հետք է թողնում: Բայց քանի որ ես այստեղ եմ, ապա ես կցանկանայի թիմին տանել Քաթար», – մեջբերում է Սաութգեյթին Sky Sports-ը: