Որտեղ էին Ստերլինգը, Սթոունզը, Շոուն․․․ Մոուրինյուն քննադատել է Սաութգեյթի որոշումները

«Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին, «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի փոխարինումները Իտալիա-Անգլիա խաղում:

«Ես կցանկանայի շոշափել մի հարց, որը ես չեմ հասկանում որպես մարզիչ, այն է՝ Ուոլքերին և Հենդերսոնին փոխարինել Ռեշֆորդով և Սանչոյով: Անկյունայինի խաղարկումից առաջ դուք կորցնում եք երկու լավ պաշտպանների և նրանց փոխանակում եք երկու խաղացողներով, ովքեր պետք է խաղին միանան և նաև նույնիսկ պաշտպանական գործողությունների մասնակցեն: Անգլիան կարող էր պարտվել նույնիսկ այդ ժամանակ: Ես չեմ կարող դա հասկանալ:

Հետո տուգանային իրացնողների ընտրությունը: Կարծում եմ, որ դժվար է համաձայնել, հատկապես Սակայի ընտրության հետ: Կարծում եմ ՝ այս պահին ամեն ինչ իր ուսերին բեռնելը չափազանց մեծ պատասխանատվություն է երիտասարդ տղայի համար։

Այն ֆուտբոլիստները, ովքեր պետք է այնտեղ լինեին, խուսափեցին պատասխանատվությունից: Եվ քանի որ ես զգում եմ, որ Գարեթը ազնիվ տղա է, որը պաշտպանում է իր խաղացողներին, չեմ հավատում, որ Գարեթը երբևէ կասեր, որ A կամ B խաղացողը խուսափել է պատասխանատվությունից, թաքնվել է կամ ասել, որ ինքը պատրաստ չէ:

Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մեկ խաղացող, ով կարող էր լինել այս թիմում, այնտեղ չէր, քանի որ Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում նա հրաժարվեց 11 մետրանոց իրացնելուց: Երբեմն պատահում են նման իրավիճակներ, և Գարեթի պես ազնիվ մարդիկ չեն բացահայտում խաղացողներին: Կապ չունի հիանալի խաղացող ես, թե ոչ, այս իրավիճակում որտե՞ղ էր Ստերլինգը: Ո՞ւր էր Սթոունզը: Իսկ որտե՞ղ էր Լյուկ Շոուն:

Եվ ինչու Հենդերսոնը կամ Ուոքերը չմնացին խաղադաշտում, քանի որ իրականում Ռեշֆորդի և Սանչոյի համար շատ, շատ դժվար էր։ Եվ վստահել Սակային վճռական տուգանայինին, կարծում եմ, որ դա չափազանց շատ է նրա համար», – Մոուրինյուի խոսքերն է մեջբերում է The Mirror-ը: