📷 Մի անհանգստացեք, այն ապահով ձեռքերում է․ Բոնուչին լուսանկար է հրապարակել գավաթի հետ

Եվրո-2020-ը հաղթելուց հետո Իտալիայի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Instagram-ի իր էջում տեղադրել է թիմի ավագ Ջորջիո Կյելինիի հետ համատեղ լուսանկար, որտեղ խաղացողները պառկած են գավաթի հետ:

«Մի անհանգստացեք, այն ապահով ձեռքերում է։ Մենք պաշտպանում ենք նրան», – մակագրել է լուսանկարը Բոնուչին: