Ժորժինյոն Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է սահմանել

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն նոր ռեկորդ է սահմանել Եվրո-2020-ում։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում իտալացիները հաղթեցին Անգլիային (1: 1, 3: 2՝ 11մ) ու 1968 թվականից ի վեր առաջին անգամ դարձան Եվրոպայի չեմպիոն:

Ըստ Squawka-ի, Ժորժինյոն 25 անգամ խլել է գնդակը մրցակիցներից այս Եվրոյի ընթացքում: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր, երբ սկսվել է ֆիքսվել ֆուտբոլիստների անհատական վիճակագրությունը:

Նախորդ ռեկորդը (24 գնդակի խլում) ֆրանսիացի Մարսել Դեսալիի կողմից սահմանվել էր 1996 թվականին:

Իտալիան հաղթեց պատմության մեջ իր վեցերորդ խոշոր միջազգային մրցաշարը: Եվրոպական թիմերի շրջանում միայն Գերմանիան է ավելի շատ տիտղոսներ նվաճել: