📷 Մանչինիի կարճ հաղորդագրությունը՝ Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարճ հաղորդագրություն է թողել Instagram-ում՝ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթելուց հետո: Իտալացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Անգլիային (3:2): Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի (1:1):

«Մաքուր ճշմարտություն», – գրել է Մանչինին:

Իտալիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դա առաջին անգամ տեղի ունեցավ 1968 թվականին: Ռոբերտո Մանչինին ազգային թիմի ղեկը ստանձնել է 2018-ին: Դրանից առաջ 56-ամյա մարզիչը աշխատում էր միայն ակումբային մակարդակում: