Իտալիայի հավաքականը մոտ է համաշխարհային ռեկորդը կրկնելուն

Եվրո-2020-ի եզրափակչում 11 մետրանոցներով Անգլիայի հավաքականին հաղթած Իտալիայի ընտրանին 34 խաղում անընդմեջ անպարտելի է:

Իտալացիների անպարտելիության շարքը ներառում է 27 հաղթանակ և 7 ոչ-ոքի:

Իտալիայի ազգային հավաքականը մարզում է Ռոբերտո Մանչինին: Վերջին անգամ իտալացիները պարտվել են 2018 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ազգերի լիգայում, 0:1 հաշվով Լիսաբոնում Պորտուգալիայի դեմ խաղում:

Ազգային հավաքականների մակարդակում առանց պարտության հանդիպումների շարքով աշխարհի ռեկորդը ներկայումս պատկանում է Բրազիլիային և Իսպանիային՝ 35 խաղ: