18-ամյա Պեդրին ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն երիտասարդ խաղացող

Իսպանիայի հավաքականի 18-մյա հարձակվող Պեդրին, որը հանդես է գալիս «Բարսելոնայում», ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն երիտասարդ խաղացող:

Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի՝ Թվիթերի պաշտոնական էջը:

Եվրո-2020-ում Պեդրին 6 հանդիպման է մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում, որոնք բոլորն էլ սկսել է թիմի մեկնարկային կազմում: