Դոնարուման՝ Եվրո-2020-ի լավագույն խաղացող

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն խաղացող։

22-ամյա իտալացուն մրցանակը հանձնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Եվրո-ի եզրափակիչ խաղում Դոնարուման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ երկու 11-մետրանոց հետ մղեց, իսկ Իտալիան պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Նշենք նաև, որ Դոնարումն կարիերայում 5 անգամ է մասնակցել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի՝ երեք անգամ ակումբի հետ, երկու անգամ հավաքականի, և բոլոր 5 դեպքում էլ հաղթանակ է տարել։