Իտալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիային ու հռչակվեց մայրցամաքի չեմպիոն։ Սա պատմության մեջ երկրորդ անգամ տեղի ունեցավ։

Առաջին անգամ իտալացիները Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 1968 թվականին։ 2000 և 2012 թվականներին Իտալիան խաղացել է մրցաշարի եզրափակիչներում։

Ինչ վերաբերում է Անգլիայի հավաքականին, ապա թիմը պատմության մեջ առաջին անգամ էր խաղում Եվրո-ի եզրափակչում։