Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփած 5 գոլով։

Հարկ է նշել, որ չեխ հարձակվող Պատրիկ Շիկի ակտիվում ևս 5 գոլ կա, սակայն Ռոնալդուն նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով։ Ռոնալդուի ակտիվում մեկ գոլային փոխանցում կա, մինչդեռ Շիկը գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Բացի դա, Ռոնալդուն խաղադաշտում ավելի քիչ ժամանակ է անցկացրել (360 րոպե), քան Շիկը (404)։

Եվրո-2020-ի հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը՝ եզրափակչում առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։