Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի պատմությունով․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան «Կամպ Նոուում» Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսի ժամանակ մի պատմություն է պատմել լեհ ֆուտբոլիստի մանկության մասին։

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի պատմությունով, որն ինձ պատմել է Լևանդովսկու մայրը.

20 տարի առաջ Լևանդովսկին մոր հետ եկավ «Կամպ Նոու», և նրա մայրը դիպավ խոտածածկին և ասաց, որ մի օր նա խաղալու է այս խաղադաշտում։ Զավեշտալի է, թե ինչպես են երբեմն իրականանում կանխատեսումները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Համաշխարհային ֆուտբոլի վերջին տասը տարվա լավագույն հարձակվողներից մեկը հուլիսին Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց կատալոնական ակումբ: Լեհ ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «Բարսայի» հետ։