Ես բարկանում եմ, երբ խոսում եմ այդ մասին․ Կլոպ

Յուրգեն Կլոպը հերթական անգամ դժգոհություն է հայտնել գալիք մրցաշրջանի օրացույցից։

«Եթե խաղացողը հասնի Աշխարհի առաջնության եզրափակիչ կամ խաղա երրորդ տեղի համար խաղում… Նրանք արդեն շատ ծանրաբեռնված կլինեն: Ես չեմ բարկացել, երբ եկել եմ այստեղ, բայց ես բարկանում եմ, երբ խոսում եմ այդ մասին: Բոլորը գիտեն իմ խնդրի մասին օրացույցի վերաբերյալ։ Դա ճիշտ չէ։ Բայց ոչ ոք այնքան չի խոսում այդ մասին, որքան պետք է։ Ինչ-որ բան պետք է փոխվի.

ՖԻՖԱ, ՈՒԵՖԱ, ՖԱ ֆուտբոլային ասոցիացիա, Պրեմիեր լիգա, եկեք խոսենք: Մեզ պետք է մեկ համատեղ հանդիպում, որի թեման կլինի ֆուտբոլի ամենակարևոր մասը՝ խաղացողները։

Այս Աշխարհի առաջնությունը տեղի կունենա սխալ ժամանակում՝ սխալ պատճառներով»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին Liverpool Echo-ն։