Իտալիայի հավաքականը 2020-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ առաջինը գոլ ընդունեց սեփական դարպասը

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում մրցում է Անգլիայի հետ և խաղի արդեն 2-րդ րոպեին գոլ է ընդունել սեփական դարպասը: 2020 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ իտալացիներն առաջինն են գոլ ընդունում:

18 խաղ անընդմեջ իտալացիները մրցակիցներին թույլ չէին տվել առաջ անցնել հաշվի մեջ: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին բացեց խաղի հաշիվը Ազգերի լիգայի խաղում:

Իտալիայի հավաքականը, Անգլիային պարտվելու դեպքում, կարող է ևս մեկ խաղ ընդհատել՝ 32 խաղ առանց պարտության:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: